ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրել է. «Հայաստանի բոլոր նախորդ իշխանությունները պնդում են, որ իրենց կառավարման օրոք պատրաստվում էին համարձակ լուծումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար։ Ընդ որում՝ կարող են ավելի վաղ փուլում բանակցված մի տարբերակ վերցնել և ներկայացնել որպես ավելի ուշ փուլում և խախտված ռազմական բալանսի կամ այլ փոփոխված հանգամանքների ժամանակ դեռևս հնարավոր լուծում։
Բայց սա մի կողմ։ Նրանք չեն խոսում, որ իրենց համարձակ լուծումները ևս պարունակում էին տարածաշրջանի ապաշրջափակման և Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին դրույթներ։
Օրինակ՝ մամուլում հրապարակված «փուլային» կոչվող 1997 թվականի տարբերակն ասում է. «Կողմերն անմիջապես ստեղծում են հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի կանխարգելմանն աջակցելու, երկու երկրների սահմանապահ զորքերի և անվտանգության այլ համապատասխան ուժերի միջև կապ ապահովելու և ճանապարհների, երկաթուղիների, կապի, խողովակաշարերի, առևտրային ու այլ հարաբերությունների բացմանը հետևելու և նպաստելու նպատակով»: Եվ «Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է հանել բոլոր շրջափակումները և ապահովել մարդկանց ու բեռների փոխադրումը բոլոր այլ կողմերի համար` առանց խոչընդոտների: Կողմերը երաշխավորում են ազատ և անվտանգ երկաթուղային հաղորդակցություն իրար միջև»:
Կրկին մամուլում հրապարակված «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող 2007 թվականի տարբերակը ասում է. «Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվելու են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը»:
Ո՞րն է պատճառը, որ այս մարդիկ այսօր տորպեդահարում են ապաշրջափակման, սահմանագծման և սահմանազատման օրակարգերը։ Թերևս այն, որ նրանք կրկին փորձում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և տարածաշրջանային հարցերը մանիպուլացնել որպես իշխանության գալու հարցեր։
Եվ քանի որ նրանք գիտեն, որ ինքնին այս օրակարգերը իսկապես Հայաստանի Հանրապետության շահերից բխող օրակարգեր են, ավելացնում են մտացածին բաղադրիչներ։ Այս օրակարգերը, բնականաբար զգույշ և ճշգրիտ ձևակերպվելու և իրագործվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության շահերից բխող օրակարգեր են»:
Նախ, Մարիա Կարապետյանին ասենք, որ այն, ինչը ինքը ներկայացնում է, դրանք մամուլում հրապարակված փաթեթներ չեն: Դրանք վաղուց արդեն գաղտնազերծված, բանակցային կողմերի և միջնորդների կողմից հրապարակված փաթեթներ են, որը հետո մամուլում է հայտնվել: Իբր չի հասկանում տարբերությունը: Կամ էլ ավելի վատ իր համար, եթե չի հասկանում տարբերությունը: Սա, իմիջիայլոց:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։