Մի գաղտնիք բացեմ ձեզ համար. Միքայել Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանն աշխատում են միմյանց օգտին – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Մի գաղտնիք բացեմ ձեզ համար. Միքայել Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանն աշխատում են միմյանց օգտին

Հարություն Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

Մի գաղտնիք բացեմ ձեզ համար։ Միքայել Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանն աշխատում են միմյանց օգտին, համատեղ, պասերով։ Մինասյանից ավելի շատ դեռ ոչ ոք չի աջակցել Փաշինյանին։

Անցնենք փաստերին։

Պատերազմից հետո, երբ խորհրդարանի Իմ քայլը խմբակցությունում լուրջ ճեղքեր առաջացավ, որոշ պատգամավորներ լքեցին թիմը, իսկ Փաշինյանն ուժ չուներ նույնիսկ բունկերից դուրս գալու, ուր մնաց թե սեփական թիմը հավաքեր բռի մեջ ու կառավարեր, զսպեր առնետավազքը սեփական թիմից, Մինասյանի լրատվական դաշտը Փաշինյանին գուժում էր սպասվելիք վտանգների մասին առ այն, որ Արարատ Միրզոյանի վարկանիշը բարձր է թիմում, և ամենայն հավանականությամբ խորհրդարանը անվստահություն կհայտնի վարչապետին և իմ քայլը վարչապետ կընտրի Միրզոյանին։ Հատկապես ինքնադատաստանից՝ հարություն առնելուց հետո Միրզոյանի վարկանիշը ամբողջովին թույլ էր տալիս նրան ստանձնել վարչապետի պաշտոնը՝ բունկերում ծվարած Նիկոլի փոխարեն։

Փաշինյանն իհարկե ոչինչ անելու ունակ չէր։ Միայն իր թիմին հրահանգում էր վերջին խոսքերով վիրավորել ու նվաստացնել թիմը լքող առնետներին՝ դաս տալու համար գլխում այդպիսի մտքեր ունեցող մյուսներին, իսկ սա ավելի էր նյարդայնացնում թիմակիցներին, որոնք առանց այն էլ հանրային պարսավանքի լուրջ ալիքի հարձակման տակ, դեռ մի բան էլ պետք ա իրենք հարձակվեին այդ ալիքին չդիմացող ու թիմը լքող առնետների վրա, որոնք, իդեպ, կարող էին և կծել, բավականին ցավոտ կծել։

Եվ ահա օգնության է հասնում Փաշինյանին թիվ մեկ անվերապահ աջակցողը՝ Միքայել Մինասյանը։ Նա հրապարակում է փաստաթուղթ Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին։ Ընդամենը մեկ դիպուկ հարված, և Միրզոյանը հավերժ զրկվեց Փաշինյանին փոխարինելու հեռանկարից։

Այս ամենի հետ մեկտեղ չմոռանանք նաև այլ փաստաթղթերի հրապարակումները նախ՝ նոյեմբերի 9-ի գիշերը, և հիմա, երբ Փաշինյանը Մինասյանի միջոցով հրապարակում է ստորագրվելիք փաստաթուղթը, հետո մեղադրում է Մինասյանին իբր ադրբեջանական կողմից փաստաթուղթը վերցնելու և հրապարակելու համար, հետո իշխանությունն է հրապարակում փաստաթուղթը, և ի՞նչ է պարզվում, փաստաթուղթը նույն աղբյուրից է․ և՛ Մինասյանի, և՛ Փաշինյանի հրապարակած փաստաթուղթը նույն լուսապատճենն է (սրա ապացույցը կտեղադրեմ մեկնաբանության դաշտում)։

Այս ամենի հետ մեկտեղ, Մինասյանի լրատվական դաշտն ամբողջությամբ լծված է մի գործի՝ թաքցնել Մինասյանի ու Փաշինյանի սերտ գործընկերությունը՝ հեռացնել Փաշինյանին Մինասյանից՝ իրենց քաղաքականապես անհաս հետևորդների աչքը մտցնելով լրատվամիջոցներում դատարկ հայհոյանքները միմյանց հասցեին, և դրան զուգահեռ քննադատում միակ ուժին, որից իսկապես վտանգ է զգում Փաշինյանը, այդ ուժը Տեր-Պետրոսյանն է։ Նա է միակ մարդը, որ կարող է քաղաքականապես ոչնչացնել ցանկացածին, ինչն արդեն սկսել է անել՝ դիպուկ փամփուշտներ արձակելով և՛ Փաշինյանի, և՛ Քոչարյանի ուղղությամբ։ Այսպես պասերով, Մինասյանն ու Փաշինյանը և նրանց քաղաքականապես անգետ հետևորդները հրապարակային հայհոյում ու մեղադրում են միմյանց, իսկ իրականում սերտորեն համագործակցում՝ հանուն միակ նպատակի՝ ամեն գնով պահել Փաշինյանին իշխանության։

Հարկ եղած դեպքում նրանք կհրահրեն ներքին հիստերիա՝ կապված սահմանային իրավիճակի հետ, այստեղ նրանց բնական դաշնակիցը կլինի նաև Ալիևը, ռազմական դրություն մտցնելու և Փաշինյանին ընտրությունների միջոցով իշխանություններից զրկվելու հեռանկարից փրկելու համար։

Պետք չէ խաբնվել նրանց հրապարակային հռետորաբանությանը՝ վիժվածք հողատու կամ ադրբեջանական ագենտ եզրույթները քաղաքական կատեգորիա չեն։ Հանեք այս սին հռետորաբանությունը, որը զուրկ է որևէ քաղաքական բովանդակությունից, տակը կմնա վերը շարադրված իրական փաստերը, և ակնհայտ կդառնա մի պարզ նախադասություն․ Միքայել Մինասյանը Նիկոլ Փաշինյանին ամեն գնով պահում է իշխանության։ Վերջ։

Փաստաթղթերի ապացույցը՝ Արտակ հարությունյանից.

Մի փոքրիկ էքսպերիմենտ արեցի, իսկ եզրակացություններ չեմ անում, թողնելով ամեն մեկիդ տրամաբանությանը: Հայտնի շրջանակները երեկ հրապարակեցին մի փաստաթուղթ, կետերի մի մասը սևով փակված: Իշխանությունն այսօր հրապարակեց փաստաթուղթը, ոչ մի մաս չծածկած: Ֆոտոշոփով փորձեցի այս երկու նկարները դնել իրար վրա, առանց դեֆորմացիայի ենթարկելու: Փորձեմ բացատրել: Փաստաթղթերը լուսանկարված էին: Կախված թե ինչ դիրքից են դրանք նկարված, տառերի, էջի շեղությունները պետք է տարբեր լինեն: Պարզվում է, որ գործ ունենք միևույն կադրի հետ: Այսինքն նույն լուսապատճենն է եղել երկու հրապարակումների հիմքում: Երեք նկարով եմ ցույց տալիս, դրել եմ լրացուցիչ գծեր՝ շեղությունները նկատելու համար: Նկարներից մեկում երեկվա հրապարակվածն է, մեկում էսօրվանը, մյուսում՝ այդ երկուսը կիսաթափանցիկ ռեժիմով իրար վրա դրված: Սա էնպես, ուղղակի եմ դնում, որպեսզի մի քիչ մտածենք ))

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 month ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր5 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները