Ծանր պայմաններում՝ 88-ի երկրաշարժ, փլուզված երկիր, պատերազմ, չորս կողմից շրջափակում, Արցախից փախստականներ, էներգետիկ ճգնաժամ։
Էս գրածս մի կարդացեք, հերթական բառեր ու անցեք առաջ, խորը մտածեք ու վերլուծեք, էս ամբողջը եղել ա հինգ տարվա ընթացքում անընդմեջ։ Հասկանու՞մ եք, թե չեք հասկանում, երևի հասկանում եք, բայց ձեռ չի տալի, անցնենք առաջ։ Էս պայմաններում, ղեկավարել երկիր, ու մի հատ էլ պատերազմ հաղթել, հողեր գրավել, ֆանտաստիկայի ժանրից ա, բայց Լևոնը ու իր թիմը դա արեցին։ Պատկերացնու՞մ եք որևէ ղեկավարի , էս 30 տարվա մեջ, որ կկարողանար պատվով դուրս գալ էդ քաոսային իրավիճակից։
Այո՝ սպանություններ էլ ա եղել, կաշառակերություն էլ ա եղել, ամեն ինչ էլ եղել ա, էդ քանդված երկրում, բա ինչ էիք ուզում, բայց մարդիկ պետություն են ստեղծել, ինստիտուտներ են կայացրել, անկախություն են բերել, իսկ դուք մենակ մի բան գիտեք, լույս չկար, հաց չկար, թալանել են։
Ի՞նչ են թալանել, մազու՞թը, էն որ Արշակ Սադոյանը տենց էլ չկարողացավ մեկ հատ ապացույց բերել։ Գործարանները՞ քանդին տվին պարսիկի՞ն, բա էն սև հացը ու զենքը ինչո՞վ էին առնելու, եթե պետական բյուջեն դատարկ էր։
Խորը դատեք քննադատելուց առաջ, նոր ասեք սենց չէր նենց էր։ Իդիալական չէր, ու չէր կարող լինել։