Առողջություն

Կոպիտ խախտելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի զինադադարի կոչը, Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին ռազմական ագրեսիա Արցախի դեմ. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ)

Մայիսի 24-ին մեկնարկել է Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 74-րդ առցանց նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հունիսի 1-ը:

Առցանց նստաշրջանին ելույթով է հանդես եկել նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Ստորև Անահիտ Ավանեսյանի ելույթը` Հայաստանում COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի և համատեղ ջանքերի շնորհիվ դրա հաղթահարման կարևորության վերաբերյալ:

Նախարարի պաշտոնակատարն իր ելույթում անդրադարձել է նաև 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հրահրած պատերազմին։ «Կոպիտ խախտելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի անհապաղ գլոբալ զինադադարի կոչը, Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի և նրան աջակցող օտարերկրյա ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, սկսեցին լայնածավալ, նախապես ծրագրված ռազմական ագրեսիա Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ: Մինչ միջազգային հանրությունը պայքարում էր մեղմելու COVID-19-ի հետևանքները, Հայաստանի առողջապահության ոլորտի բուժաշխատողները ստիպված էին կատարել իրենց պարտականությունները և վտանգել իրենց կյանքը երկու ճակատում»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version