Քաղաքականություն

Իսկ դուք գիտե՞ք այս մասին…

Կարծիք կա, որ մարդիկ ընտրում են իրենց նմանին։ Նման՝ տարբեր իմաստներով, այդ թվում և կրթական, մասնագիտական, ինտելեկտուալ չափանիշներով։ Գուցե այդ է պատճառը հայտնի խոսքի՝ ժողովուրդներն արժանի են այն ղեկավարներին, որոնց ընտրում են։

Ներկայացնում ենք առաջիկա ընտրությունների երեք թեկնածուների (ընտրական ցուցակների 1-ին համարների) ստացած կրթության և մասնագիտական որակների մասին տեղեկություններ՝ հետևությունները թողնելով ընտրողներին։

Նիկոլ Փաշինյան – Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով:

Ռոբերտ Քոչարյան – Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։

Լևոն Տեր-Պետրոսյան – Աշակերտել է Երևանի No 43 յոթնամյա դպրոցում։ Սովորել է Երևանի No 17 միջնակարգ դպրոցում։Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող։
ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ։Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմամատենագրական հուշարձան» թեկնածուական թեզը։
Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Հայ-ասորական գրական կապերը IV–V դարերում» դոկտորական թեզը։
Լևոն Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991), պատվավոր դոկտոր (լատ.՝ doctor honoris causa) Լա Վեռնի (1990), Ստրասբուրգի (1992), Սոֆիայի (1994) և Սորբոնի (1996) համալսարանների։
Հեղինակ է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն և ճապոներեն լեզուներով լույս տեսած 40-ից ավելի պատմագիտական և հրապարակախոսական բնույթի գրքերի և հարյուրավոր հոդվածների։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասորերեն, հունարեն եւ լատիներեն լեզուներին։

Ամենաընթերցվածները

Exit mobile version