2020 թվականին սկսված նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ու կենտրոնն այսօր հիմնովին նորոգված ու վերազինված է նորագույն սարքավորումներով
2020 թվականին սկսված նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ու կենտրոնն այսօր հիմնովին նորոգված ու վերազինված է նորագույն սարքավորումներով:
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել ու բարելավված պայմաններին է ծանոթացել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Շնորհավորելով բժշկական կենտրոնի անձնակազմին` նախարարի պաշտոնակատարն ասել է, որ վերջին 3 տարիներին բժշկական հաստատությունների շենքային վիճակի բարելավումը, սարքավորումներով վերազինումը, ամբողջական վերակառուցումը գերատեսչության ուշադրության կենտրոնում է եղել:
«Սա ամենաանհրաժեշտ պայմանն է, որ պետք է ստեղծել` պացիենտներին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար: Բայց մենք նաև գիտենք, որ դրա համար միայն լավ պայմանները բավարար չեն: Որակյալ բուժօգնության հիմքը մասնագետներն են: Շատ ենք կարևորում, որ և՛ բազմապրոֆիլ, և՛ նեղ մասնագիտական հիվանդանոցները համալրվեն նոր կադրերով: Շատ ուրաշալի է, որ վերջին 2 տարվա ընթացքում կարողացել եք երիտասարդ կադրեր ներգրավվել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: