Սոցցանցեր

Մտածելու 18 օր. Տիգրան Պասկևիչյան

Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքում գրել է.

ՄՏԱԾԵԼՈՒ 18 ՕՐ

Անիրատեսական, ցնորամիտ ծրագրեր առաջարկողներն ամեն ինչ անում են, որ Նիկոլի պարտությունը հպարտություն ճանաչվի։

Լծվել են այդ գործին՝ հաճախ մոռանալով, որ արտահերթ ընտրություններին իրենք էլ են մասնակցում եւ մասնակցում են նվաստացուցիչ պարտության թելադրած հանգամանքով։

Վիլսոնյան քարտեզի ու Սեւրի հիշատակումները, ռուսներին մերժելով մերժելը, ֆրանսիական զինուժին դիմավորելու պատրաստակամությունը, արեւմտյան փրկարար ներկայության անհագ ծարավը, ՀԱՊԿ-ից ՆԱՏՕ ցատկելու խոստումը. այս ամենն այլ կերպ չես բացատրի, քան ուղղակի աջակցություն երկիրը պարտության տարած իշխանությանը։

Նրանց ծրագրած աղետի համեմատ Նիկոլի պարտությունը հպարտություն չէ, երանավետ իդիլիա է թվալու։

Ուրեմն՝ զգոն լինենք, որ բաց չթողնենք լրջանալու պահը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version