Քաղաքականություն

Ո՞վ է Ղարաբաղը դուրս թողել բանակցություններից. Վահրամ Աթանեսյան

Քաղաքական նորնսենս. բանակցություններից «դուրս մնացած» ԼՂՀ-ն 1997թ. հունիս-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից դիվանագիտական արարողակարգի բոլոր պաշաճությունների պահպանմամբ կարգավորման երկու՝ փաթեթային եւ փուլային առաջարկություն է ստացել, երկուսն էլ մերժել՝ միջնորդներին հասցեագրված գրավոր պատճառաբանությամբ: Երկու անգամ էլ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հրավիրվել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին եւ արտահայտել իր դիրքորոշումը:

Իսկ ահա «սուվերեն միջանցքների փոխանակման» հարցով ՀՀ ԱԽ նիստին, որ տեղի է ունեցել 1999թ. հոկտեմբերին, ԼՂՀ նույնիսկ նախագահը հրավիրված չի եղել:

Հիմա ո՞վ է Ղարաբաղը դուրս թողել բանակցություններից:

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ

Վահրամ Աթանեսյան

Ամենաընթերցվածները

Exit mobile version