Յուրաքանչյուր ընտրություն մի հերթական փորձություն է:
Ամեն փորձություն նոր հնարավորություն է՝ ուժերը փորձելու, սեփական սխալները գիտակցելու, դասեր քաղելու և ուժեղանալու:
Այս անգամ այսպես ստացվեց:
Կյանքը շարունակվում է, մեր քաղաքական գործունեությունը՝ նույնպես:
Մենք շարունակում ենք առաջ նայել ու երբեք չհանձնվել:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց ձայնը մեզ վստահած բոլոր քաղաքացիներին ու ասել, որ անկախ ամեն ինչից՝ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ԼՀԿ֊ին չընտրած քաղաքացիներին՝ մեզ իրականությունից կտրվել չթողնելու համար։
Մաղթում եմ մեր երկրին համերաշխություն և հաղթանակներ: