Այսօր ես կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում: Այս մասին գրել է ԿԳՄՍՆ Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ով իր գրառումը վերնագրել է «Հեռանում եմ»:
Նա, մասնավորապես, գրել է.
«ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում, որն այս երեք տարվա ընթացքում բազմիցս գրել, բայց չէի ներկայացրել… Չէի ներկայացրել, որովհետև կարևորում էի գործընկերներիս և իմ ջանքերով մեկնարկած ծրագրերի շարունակականության ապահովումը, որովհետև այդ ծրագրերը կանխում էին ահագնացող արտագաղթը, հայ երիտասարդին կապում էին իր ծննդավայրի հետ, հույս էին տալիս նրան, որ հնարավոր է իր գյուղում ու քաղաքում աշխատանք ունենալ, երջանիկ լինել ու բարեկեցիկ ապրել:
Չէի ներկայացրել, որովհետև կարող էի կանխել ու այս ընթացքում ուժերիս ներածի չափով կանխեցի մյուս ոլորտների հետ համեմատած մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին ուղղված հարվածները: Ու հիմա երեք տարվա հեռավորությունից նայելով՝ հասկանում եմ, որ ճիշտ եմ արել, դիմացել եմ ու արել եմ առավելագույնը:
Հեռանում եմ այսօր ու այս համատեքստում ուզում եմ երախտագիտությունս հայտնել միջազգային և հասարակական այն կառույցներին, որոնց հետ աշխատել եմ, իմ ղեկավարած վարչության աշխատակիցներին, որոնք նվիրումով են վերաբերվել ոլորտի զարգացման բոլոր գործընթացներին, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իմ խնդրանքով բազմիցս անդրադարձ են կատարել ոլորտի ձեռքբերումներին ու հիմնախնդիրներին: Շնորհակալ եմ ոլորտի բոլոր մասնագետներին՝ տնօրեններ, դասախոսներ, վարպետներ, ովքեր, չնայած բարձր ղեկավարության անհիմն ու ամբարտավան թիրախավորմանը, հավատացել են իրենց առաքելությանն ու գործի կարևորությանը՝ ապահովելով զարգացում:
Ես այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացնում, որովհետև հավատարիմ եմ իմ գաղափարական քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի սկզբունքին ու ի տարբերություն շատերի՝ կառչած չեմ այդ պաշտոնից: Հեռանում եմ տղամարդավարի հայտարարելով, այլ ոչ թե ձեր պատկերացրած սաբոտաժ անելով ու պետությանս դեմ աշխատելով:
Հեռանում եմ, որովհետև Շուշին ինձ համար դժգույն և դժբախտ քաղաք չէր, այլ ՀԱՅՐԵՆԻՔ… այլ պատմական և ժամանակակից կրթամշակութային կենտրոն, իր Եզնիկ Մոզյան արհեստագործական բացառիկ ուսումնարանով, Տեխնոլոգիական համալսարանով, Կերպարվեստի և երկրաբանական թանգարանով և վերջապես Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիով, որոնք գուցե ծառայողական թանկարժեք մեքենայի մգեցված պատուհանից դժգույն են երևացել:
Հեռանում եմ, որովհետև, դուք ուրացել եք ոչ միայն Արցախը, այլև յուրաքանչյուր հայի հոգու խորքում ապրող Արարատի վերադարձի երազանքը: Ես անարմատ ու անաստված, անսեռ ու անհայրենիք պաշտոնյաների հետ ճանապարհ չունեմ գնալու:
Հեռանում եմ, որովհետև չեմ կարող հպարտանալ իմ երկրի պարտությամբ, որին հասցրիք դուք՝ ձեր առաջին հայացքից անգրագետ, բայց իրականում ծրագրված գործելակերպով: Չեմ կարող հպարտանալ այն պողպատե գործիքով, որով սպառնում եք բացառապես հայերին, իսկ թշնամուն պատասխանում ընդամենը քառատողով:
Հեռանում եմ, որովհետև ամեն օր տեսնում եմ հրապարակային ձեր խոսքի ու կատարած գործի արմատական տարբերությունները: Ինձ համար Հայաստանն է կարևոր իր ձյունապատ ամեն լեռով, իսկ ձեզ համար հանրապետության հրապարակի շենքերից ընդամենը մեկը:
Ինձ համար կարևոր է ազգայինն ու հայը, ձեզ համար անազգ և անդեմ քաղաքացին ու շուկայական պայմանագիրը:
Հեռանում եմ, որովհետև զարմացած եմ, թե երբ հասցրիք այսչափ թրքասեր դառնալ:
Ես հեռանում եմ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ կողքին կանգնելու և պայքարելու համար, իմ գաղափարակից այն ընկերների հետ լինելու, ովքեր միշտ վառել և վառելու են թշնամու դրոշը: Վստահ եմ մենք՝ հայերս իրականում ենք հաղթելու ու դա տեսնելու եք դուք ու ձեր ոխերիմ եղբայրները:
Հեռանում եմ կրկին վերադառնալու վճռականությամբ:
Հ.Գ. Տխրահռչակ պարգևավճարներից որին միշտ սկզբունքորեն դեմ եմ եղել կարող եք հատկացնել նաև իրական արժանավորներին՝ իմ ղեկավարած վարչության աշխատակիցներին, ես արդեն հեռացել եմ:
ՀՀ Կրթության և գիտության (և ոչ ԿԳՄՍ, որը այդպես էլ իմ համար անտրաբանական մնաց) Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ.
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ. 47 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ Արտակ Աղբալյան
Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ
Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։
NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:
1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ
ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ
3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ
4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ
5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ
6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ
7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ
8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ
9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ
10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ
«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ
12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ
13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ
14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ
««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ
16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ
17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:
Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ
«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել:
Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա: Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:
«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․
«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:
Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:
Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:
Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:
Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով: