Քաղաքականություն

Ժապավենազարդ մուրճի պաշտպանները 4rd.am

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների մեծ մասի գործառույթը բանականության դեմ պայքարն էր: Բոլորը միասին ապահովեցին նախընտրական կակաֆոնիան, բոլորը միասին ձգտեցին լռեցնել բանականության ձայնը, մարել ողջախոհության ճրագը: 

Մի քանիսն անթաքույց ստանձնել էին ժապավենազարդ մուրճի դատապաշտպանների դերը: Ընդ որում, Փաշինյանի արբանյակները, հատկապես Բաբաջանյան-Շիրինյան դաշինքըԱրամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը, Քաղաքացու որոշումը դիրքավորվել էին որպես արևմտամետ ուժեր: Սակայն իբր արևմտյան արժեքներ դավանող այս մարդկանց բնավ չէր հուզում վարչապետի պաշտոնակատարի մեղմ ասած ատելության հռետորաբանությունը: Ուստի նրանք կարող են արժանանալ ժապավենազարդ մուրճի փայտե ասպետների կոչման:

Առանձնացնենք երկու «գաղափար», որ սրանք մատուցում էին հանրությանը.

1.    Ներքին քաղաքականության ասպարեզում շեշտը դնում էին 2018թ. «հեղափոխության» արժեքների վրա՝ մի թեթև քննադատում էին իշխանությանը նախկիններին չպատժելու համար: Դրանով, անշուշտ, ամրապնդում էին Փաշինյանի դիրքերը: 

2.    Պատերազմի և պարտության պատճառները փնտրում էին դրսում՝ Ռուսաստանում՝ արդարացնելով ազգակործան պատուհասին:

3.    Անթաքույց պայքարում էին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, որովհետև նրա և նրա կուսակցության առաջ քաշած բանական խոսքին հակադարձելու ոչինչ չունեին: Այսպես, ՔՈ կուսակցության առաջնորդ Ս. Սահակյանի հիմնական «առաքելությունը» ՀՀ առաջին նախագահին կծմծելն էր: Օր.՝ նա պնդում է ոչմիթիզականների հնամաշ թեզը, թե ՀԱԿ-ը մեր իրավունքներն էր զիջում, իսկ «ՌԴ դեսպանն ամիսը մեկ հյուրընկալվում է» Նախագահի մոտ… Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ՀՀ առաջին Նախագահը պարբերաբար հանդիպում է նաև արևմտյան տարբեր երկրների դեսպանների հետ: Հիշեցնում ենք մեր ընթերցողներին, ոչ թե Ս. Սահակյանին, որովհետև սույն պարոնը միայն Ն. Փաշինյանին ձեռնտու հիշողություն ունի: 

Եվ Ն. Փաշինյանն օգտագործում էր նրանց:

1.    Նախ պատերազմի մեղքից «մաքրվում էր», ապա ռևերանս էր անում Արևմուտքին՝ իր արբանյակների միջոցով:

2.    Մինչ Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, փրփուրը բերաններին, պայքարում էին ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ, իսկ Լևոն Շիրինյանն ու Սուրեն  Սահակյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ինքը՝ մուրճով վարչապետի պաշտոնակատարը, հասարակ ժողովրդին հանգստացնում էր նրանով, թե ռուսական սահմանապահները շուտով կկանգնեն Սյունիքում և Գեղարքունիքում, և մեր անվտանգությունն ապահովված կլինի: Բա՞, իսկ դուք ասում եք ինտելեկտուալներ, էլ չգիտեմ ինչ: Հիմա ապուշն ո՞վ է: Նա՞, ով ճշմարտությունն է ասում, թե՞  նա, ով փորձում է ֆռռացնել բոլորին…

3.    Ի դեպ, սույն արևմտամետները չէին նկատում Փաշինյանի ռուսամետությունը: Հակառակը, այդ «ծանր մեղադրանքը» ներկայացնում էին ՀԱԿ-ին՝ պնդելով, որ 30 տարի մեր քաղաքականությունը սխալ ուղղությամբ է գնացել, դե իսկ սխալի հիմնադիրը Հայաստանն անկախացնող ուժի ղեկավարն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սրանց տրամաբանությունը տիկ-տոկի մակարդակի է, ոչ ավել: Ուստի լուրջ պատասխանելու կարիք ուղղակի չկա: 

4.    Եվ վերջապես, թմբկահարելով նախկինների անպատժելիության գաղափարը՝ բորբոքում էին հասարակության մի մասի վիրավորված զգացմունքները՝ Ն. Փաշինյանին հնարավորություն տալով բոլշևիկյան մուրճով ձայներ շահելու:

Ընտրություններից հետո նրանք սեղմեցին Ն. Փաշինյանի ձեռքը և խոստում ստացան, որ պարգևատվելու են:

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version