Քաղաքականություն

Աշոտին փոխանակեցի՞ք։ Ի՞նչ Աշոտ, ի՞նչ փոխանակել։ Լավ, պարզ է…

Նախընտրական քարոզարշավի օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստ է իր որդուն փոխանակել պատերազմից մոտ 8 ամիս անց դեռ ադրբեջանական բանտերում պահվող, դատապարտվող, խոշտանգվող ու սպանվող մեր ռազմագերիների հետ։

Մարդիկ սոցիալական ցանցերում մեկնաբանում էին, թե տեսեք՝ ինչ ազնիվ է մեր Փաշինյանը, նույնիսկ իր որդուն է պատրաստ տալ մեր գերիներին վերադարձնելու համար։ Մեր վարչապետ, մեր փրկիչ, նույնիսկ մեր Հիսուս, ինչպես հաճախ ասում են Փաշինյանի հավատարիմ համակիրները։

Ընտրություններն ավարտվեցին, Փաշինյանի գլխավորած ուժը ստացավ ընտրողների մոտ 53 տոկոս քվեն։ Հիմա հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ փուլում է փոխանակման հարցը, ինչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ, փրկիչը չի՞ ցանկանում արդյոք զեկուցել իր ընտրողներին այս մասին։ Գուցե արդեն փոխանակումն ընթացքի մե՞ջ է, գուցե Աշոտն արդեն Բաքվի ճանապարհին է։ Ոչ ոք չի՞ ուզում հարցնել՝ պարոն Փաշինյան, Աշոտին փոխանակեցի՞ք։ Հետաքրքիր է, թե ինչ պատասխան կլսեն։ Գուցե լսեն՝ ի՞նչ Աշոտ, ի՞նչ փոխանակել։ Եվ հետաքրքիր է, թե ի՞նչ կպատասխանեն այդ մարդիկ, հավանաբար կասեն՝ լավ, պարզ է, մեր սիրելի փրկիչ…

Ամենաընթերցվածները

Exit mobile version