Քաղաքականություն

Հերթական ծանր դեպքը 4rd.am

«Հատուկ գումարտակ» զորամասի նախկին հրամանատար Կորյուն Ասատրյանը՝ 1in.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով 2020թ. պատերազմում պարտությանը, հայտարարել է, որ պարտության հիմքերը դրվել են դեռևս 1990-ականներին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ չտվեց Սադարակի ուղղությամբ հարձակումը զարգացնել և նոր բարձունքներ գրավել:

«ՉԻ». Բայց իսկականից, ոնց որ անեկդոտ լինի. մարդուն հարցնում են, թե ինչու 2020-ի պատերազմում պարտվեցինք, ուղիղ կես ժամ Տեր-Պետրոսյանից է խոսում: 

Այ, սենց, ավելի քան 20 տարի շարունակ քաղաքական դաշտը բանականության, տրամաբանության, իրատեսության և սթափության փոխարեն լցրել են զառանցանքով, կենացներով, թունավորել մարդկանց միտքն ու գիտակցությունը, առասպելներով ու հեքիաթներով քողարկել սեփական տգիտությունն ու նյութապաշտությունը, հետո էլ իրար նայելով, պլշած հարցնում են՝ էս ո՞նց եղավ, որ այսպես եղավ: 

Ասում է՝ իր կյանքի ամենածանր օրը եղել է 1994թ. մայիսի 12-ի զինադադարը: Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը պիտի պատերազմը շարունակեր, գնար Գյանջան ու Բաքուն գրավեր: Հիմա պարզվում է, որ Տեր-Պետրոսյանը պիտի նաև Նախիջևանը գրավեր: Սրանք մնացել են ոչ թե 19-րդ դարում, այլ մեր թվարկությունից առաջ, մտածում են, որ Տիգրան Մեծի ժամանակներն էին, Լևոնն էլ Արքայից արքան էր, ուղղակի զահլա չուներ վերականգներ Ծովից ծով Հայաստանը: Ու չէր թողնում, որ մյուսներն էլ վերականգնեն: 

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version