– Բարև ձեզ, պրն Ծառուկյան, շնորհակալություն, որ համաձայնվեցիք հարցազրույց տալ։
– Ինչ շնորհակալություն, ազիզ ջան, էդ ինչ ասելու բան ա։
– Պրն Ծառուկյան, ո՞րն էր պատճառը, որ այս անգամ չանցաք խորհրդարան։
– Նառա՛, դու սո՛ւս։
– Նառան ի՞նչ կապ ունի․․․
– Դե էս անգամ Նառան սուս մնաց՝ խորհրդարան չանցանք, դրա համար էլ ամեն անգամ որ ընտրությունների արդյունքներից խոսում են՝ պրն Ծառուկյանը ինքնստինքյան ասում ա «Նառա՛, դու սո՛ւս»։
– Իսկ քաղաքական պատճառներ չկայի՞ն։
– Հա, բա ո՞նց չկային։ Ես էս պատերազմի ու պարտության հետ կապ չունեի։
– Այսինքն։
– Ի՞նչ այսինքն, ազիզ ջան, չտեսա՞ր, որ ովքեր էս պարտության համար մեղավոր էին՝ մենակ իրանք անցան։ Պրն Ծառուկյանը մեր բանակին ինչքան Նիվա պետք ա՝ տվել ա․․․
– Բայց դուք նույնիսկ Կոտայքի մարզում չհաղթեցիք։
– Այ հոգուդ մեռնեմ, Կոտայքը Հայաստանի միակ մարզն ա, որը սահմանամերձ չի։ Համենայն դեպս՝ էսօր առավոտվա դրությամբ հլը սահմանամերձ չէր․․․
– Իսկ ընտրությունների արդյունքներից․․․
– Նառա՛, դու սո՛ւս։
– Չէ, հարցս շարունակեմ։ Ընտրությունների արդյունքներից ի՞նչ եզրակացություններ եք արել։
– Դե առաջին հերթին պիտի տղուս հարսանիքի տորթ սարքողից ատչոտ ուզեմ։
– Նա ի՞նչ կապ ունի։
– Ո՞նց ինչ կապ ունի։ Ասել էին՝ քանի մետրանոց տորթ ըլնի՝ էնքան տոկոս եմ ստանալու։ Ես 8 մետրանոց տորթ էի պատվիրել, բայց իտոգում վայթե իրեքուկես մետրանոց էր սարքել, հիմա էդ բաները պիտի վազվրատ անի, չէ՞։
– Այսինքն՝ ընտրողների նկատմամբ դժգոհություն չկա՞։
– Ես մեր ժողովրդի ցավը տանեմ, հիմա ասենք թե համապատասխան մեր ժողովուրդը գնացել ա ու տուկի թելի փոխարեն կախվելու պարանն ա ընտրել, պրն Ծառուկյանը ի՞նչ անի։
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։