Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից ու նոր պաշտոնի նշանակվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արայիկ Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։

Մյուս որոշման համաձայն․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»։

Հավելենք նաև, որ Արայիկ Հարությունյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերի 24-ից։ Մինչ այդ էլ՝ ՀՀ նախագահի նոյեմբերի 23-ի հրամանագրի համաձայն էլ ազատվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սոպորտի նախարարի պաշտոնից։

Ամենաընթերցվածները

Exit mobile version