Քաղաքականություն

Ինչպես է Ալեն Սիմոնյանը պատասխանում Ռոբերտ Քոչարյանին

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է.

Ալեն Սիմոնյանին եմ լսում. հեռակա պատասխանում է Քոչարյան Ռոբերտին։

Ինչպիսի՜ համեստություն, հավասարակշռվածություն, թավշյա բառեր ընտրելու ինչպիսի՜ հուզիչ նրբանկատություն… նույնիսկ ձայնը տեղ–տեղ դողում է… չէ, վախից չի` ակնածանքից է։

Իսկ հիշեցի՞ք` հենց էս Ալենչիկն ու Ռուբենչիկը եւ սրանց նմանները լկտիության ինչ սեանսներ էին տալիս Առաջին նախագահի դեմ։

Ձեզ փաստորեն հնարավոր է «խելքի բերել» միայն աքացիներով, մանգաղներով ու «անզգույշ քաշքշոցներով»։

Դուք «ինքնահաստատվում եք» միայն բարեկիրթ մարդկանց դեմ բարբաջելով, իսկ Ռոբի նմանների առաջ քութիկ եք դառնում։

Վաղուց գիտեինք, պարզապես մոռացկոտներին եմ հիշեցնում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version