Քաղաքականություն

4619 ձայն ստացած «Զարթոնք» կուսակցությունը դիմել է ՍԴ՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով

Եվա Թովմասյանը ֆեյսբուքում գրել է․

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Զարթոնք» կուսակցության դիմումը՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 27․06․2021թ․ N 183 – Ն և 184 – Ա որոշումները և ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։

Այսօր ավելի վաղ Սահմանադրական դատարանը գրանցել է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version