Քաղաքականություն

Սահմանադրական դատարանում գրանցվել է «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը

Եվա Թովմասյանը ֆեյսբուքում գրել է․

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։

Այսօր Սահմանադրական դատարանում գրացվել են նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։

16։15 – ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

Ամենաընթերցվածները

Exit mobile version