«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի՝ ԱԺ անցած թեկնածուներին։ Մեզ ասացին, որ քննարկվել են անելիքների, առաջնահերթությունների, խորհրդարանական ակտիվության եւ տեխնիկական այլ հարցեր։ Որոշվել է, որ առաջին յոթնյակն ամբողջությամբ պետք է մտնի խորհրդարան, որևէ մեկին չի ասվել, որ ինքնաբացարկի դիմում գրի, թեև ավելի վաղ խոսվում էր, որ մի քանիսը մանդատներից կարող են հրաժարվել՝ հօգուտ նրանցից հետո եկող անձանց, ինչպես, օրինակ, Տարոն Մարգարյանը կամ Իշխան Զաքարյանը։
Որոշվել է, որ խմբակցությունը կղեկավարի Արթուր Վանեցյանը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնը կանցնի ՀՀԿ քվոտայով պատգամավոր դարձածներից մեկին, թե ում, ասվել է՝ ՀՀԿ-ում կորոշեն։ Նշվել է, որ խորհրդարանում առաջնահերթություն պետք է համարել Արցախի և երկրի անվտանգային հարցերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: