Քաղաքականություն

Հատված Նիկոլ Փաշինյանի վարած գաղտնի խորհրդակցությունից 4rd.am

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցած գաղտնի խորհրդակցությունից մի հատվածի ձայնագրությունը, որն էլ սիրով ներկայացնում ենք ընթերցողներին։

Նիկոլ Փաշինյան – Լավ, քանի մենք մերոնցով ենք՝ եկեք լուրջ հարցերը քննարկենք։ Վաղո՛, ի՞նչ որոշեցիք, բանակի թվակազմը ավելացնո՞ւմ ենք, թե՞ պակասեցնում։

Վաղարշակ Հարությունյան – Պրն վարչապետ, ճիշտն ասած՝ վերջնական որոշում չենք կայացրել։ Պիտի գիր-ղուշ գցեինք, բայց մոտներս կոպեկ չկար։

Ն․ Փ․ – Չհասկացա, էս ի՞նչ անլուրջ վերաբերմունք ա։ Կոպեկ չունեիք՝ չինգաչգուկով որոշում ընդունեիք։ Վերջին անգամը լինի, սրանից հետո նման վերաբերմունք չեմ հանդուրժելու։ Հենց հիմա որոշեք։ Պրն Սուքիասյան, կոպեկ չունե՞ք։

Խաչատուր Սուքիասյան – Պրն վարչապետ, հո ձեր ձեռը կրակը չե՞մ ընկել, էրեկ էլ 200 դրամանոց էիք ուզել, որ գեներալների կոչումները որոշեք, մինչև հիմա հետ չեք տվել։ Դուք ինձ սնանկության դուռը կհասցնեք։ Գոնե հարկային արտոնությունից, բանից․․․

Ն․ Փ․ – Լավ, լավ, մի նվնվա։ Բանակ ասեցի՝ հիշեցի։ Նոր սպառազինությունների հարցը ի՞նչ էղավ։

Արմեն Գրիգորյան – Պրն վարչապետ, ճիշտն ասած՝ «Ալի էքսպրեսից» էինք պատվիրել, մի քիչ ուշանում ա։

Ն․ Փ․ – Լավ, էն ՀԱՊԿ-ի՞ն ինչ ես պատասխանել։

Ա․ Գ․ – Շատ կոշտ եմ պատասխանել, իրենց ուղարկած մեյլի տակ ջղայն սմայլիկ եմ դրել։

Ն․ Փ․ – Շատ էլ ճիշտ ես արել։ (Գրպանից հանում է մուրճը և օդում թափահարում։ Բոլորը սփրթնում են)։

Ա․ Գ․ – Մի հատ էլ մուրճի նկար ուղարկե՞մ։

Ն․ Փ․ – Չէ, էս օրակարգի հաջորդ հարցն ա։ Ով որ ասի՝ չագուչին անգլերեն ինչ են ասում՝ արտգործնախարար եմ նշանակում։

Ալեն Սիմոնյան – Համմեր։

Ն․ Փ․ – Յա, փաստորեն ես է՛լ համմեր ունե՞մ։ Չէ, Ալեն, բայց դու ոնց որ թե Երևանի քաղաքապետ էիր ուզում դառնաս։ Ուղղակի դրա համար պիտի նոր ընտրություններում հաղթենք։ Չգիտեմ, եթե կարողանայինք էս անգամ էլ Քոչարյանին համոզեինք մասնակցեր․․․

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version