Արտավազդ Սահակյանի թիկունքում ստոր գործարքներ հրահրողները, նրա անունը շահարկելով՝ նրան իր տարածքից դուրս հրավիրողները, անշնորhք ու էպիզոդիկ կերպարներ են: Էն ինչ Արտոն ա արել եւ շարունակում ա անել բոլորի համար, այդ թվում զինվորների, դժվար ա նկարագրել: Արժանին չենք մատուցում մեր պրոֆեսիոնալներին, տարվում ենք մոդայով, խաբվում գեղցիական PR-ին ու ավերում ամեն բան: Ու էս անդառնալի պրոցեսում օգտագործվում են մեր տղերքը: Ամեն բան զինվորի համար կարգախոսի ներքո շարունակում ենք արժեզրկել հիմնականն ու կարևորը՝ մարդու պրոֆեսիոնալ վաստակը, անդավաճան սերը դեպի իր մասնագիտությունը, զբաղմունքն ու կոչումը: Հեռու մնացեք Արտոյից: Էս կարգի մարդկանց համար պետությունը պետք է ամեն ինչ աներ, մինիմում՝ չխանգարեր, իսկ էս պահին հակառակն ա արվում: Ո՞ւմ՝ ինչ-որ մեկի քմահաճույքի՞, անսպառ ու հիվանդ ամբիցիայի՞, ծակաչքությա՞ն համար: Հույս ունեմ, որ կառավարությունը վերանայելու ա էս որոշումը, Արմեն Մուրադյանն էլ իր աշխատակցուհու հետ միասին սթափվելու են՝ դադարեցնելով էս պրոցեսում օգտագործել զինվոր հասկացությունն առհասարակ: Մնում էր շենք խլելու համար օգտագործվեին տղերքը: Սթափվեք ու հեռու մնացեք Արտոյից: Որ հարյուր կյանք էլ ապրեք ու արարեք՝ Արտոյի մասնագիտական կապիտալի մի տոկոսն էլ չեք ստեղծելու: Առայժմ էսքանը: