Հայկ Սարգսյանի քրեորեն պատժելի արարքը լրագրողի նկատմամբ արդարացնելու համար ոտքի են ելել Նիկոլի պաշտպանները
Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է․
Հայկ Սարգսյանի քրեորեն պատժելի արարքը լրագրողի նկատմամբ արդարացնելու համար ոտքի են ելել օրվա իշխանության, ավելի ճիշտ` Նիկոլի (ուր է էնտեղ իշխանություն) պաշտպանները, ու էս Հայկ Սարգսյան կոչեցյալին ցեխից մաքուր հանելու մարմաջով համակված` քրքրում են լրագրողներին` լրիվ էն մեզ հայտնի տրամաբանությամբ. էն որ` ամուսինը սպանում է կնոջը, ու ինչքան հոգեխանգարված կա` հավաքվում են իրար գլխի ու բարբաջում` դե երեւի մի բան արած կլինի էլի, որ սպանել է, հո հենց նենց չի սպանել էդ խեղճ մարդը…
Լրագրողն ինչ է արել, հարցը ոնց է տվել, ինչ հարց է տվել, ձեզ հաճելի ԶԼՄ–ի լրագրող է, թե ատելի, դրանից պաշտոնյա Հայկ Սարգսյանի հանցանքը ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ։
Ինքը ոչ բարով պաշտոնյա է, ինքը եթե նույնիսկ պաշտոնյա էլ չի, իրավունք չունի լրագրողին վիրավորելու, առավել եւս` ԳՈՂՈՒԹՅՈՒՆ անելու, եւ դատարանը, կարճելով քրգործը, ոչ միայն ապացուցում է, որ ինքը դատարան չի` Նիկոլի կանտորա է, այլեւ ակնհայտ է, որ լրագրողների ազատության ու իրավունքների համար պայքարող նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն այսօր չի տարբերվում ո՛չ Քոչարյան Ռոբերտից, ոչ էլ` Սարգսյան Սերժիկից։
Նիկոլ Փաշինյանի պաշտպաններն էլ չեն տարբերվում շմայսներից ու թոխմախիմհերներից։