Քաղաքականություն

Գագիկ Խաչատրյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նրա գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր նշանակված էր դատական նիստ, որին Գագիկ Խաչատրյանը չէր ներկայացել: Նրա պաշտպան Երամ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ դատարան համապատասխան դիմում են ներկայացրել Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ, և նիստը հետաձգվել է:

Նշենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս դատական նիստին, լրագրողների մուտքը դատական նիստերի դահլիճ չի թույլատրվել՝ պայմանավորված համավարակով:

Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նա մեկ տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում

Ամենաընթերցվածները

Exit mobile version