ՍԱՏԻՐԻԿՈՆ
Հատված Պուտինի և Փաշինյանի աշխատանքային ճաշի ընթացքում կայացած երկխոսությունից։
– Նիկոլ Վովաևիչ, վերջապես արարողակարգային հանդիպումն ավարտվեց, և կարող ենք ավելի ազատ խոսել․․․
– Մի վայրկյան․․․ Էս արաղը պետական ա՞, թե՞ քաշած։ Էս ձկան վրից կարա՞մ թան խմեմ, մի հատ էն սթեյքը փոխանցեք, էլի, մի կտոր էլ էն պանիրից։ Էս լավաշ չեք դրե՞լ․․․
– Լավ, Նիկոլ Վովաևիչ, տեսնում եմ, որ լուրջ զրույց չի ստացվի։ Կարելի՞ է Ձեզ դիմել մի անձնական խնդրանքով։
– Վայ, բա իհարկե, Լաձիմիր Լաձիմիրովիչ։ Ի՞նչ կա, փող ա՞ պետք, ինչքա՞ն ա պետք, մի հատ հիմնադրամ ունենք, էն չագուչից հետո մուտքերն ահագին ավելացել են։
– Այո, այո, գիտեմ։
– Որտեղի՞ց գիտեք։
– Առաջ Քոչարյանը մեկ-մեկ զանգում էր, խոսում էինք, հիմա էլ չի զանգում, ծնգացնում ա, որ ե՛ս հետ զանգեմ։ Բայց խնդրանքս փողի մասին չէր։ Կարելի՞ է ես Ձեզ համար ռուսաց լեզվի լավ ուսուցիչ ուղարկեմ։
– Այսինքն՝ ուզում եք Ռուսաստանում Հայաստանի ապագա դեսպանին Դուք նշանակե՞ք։
– Չէ, ուղղակի ես ամեն օր մարզվում եմ, որ երիտասարդ երևամ, բայց հենց որ Դուք ռուսերեն եք խոսում՝ ծիծաղում եմ, դեմքիս կնճիռներ են առաջանում։
– Լավ, էլի, Լաձիմիր Լաձիմիրովիչ։ Մի խնդրանք էլ ես ունեմ։ Կարելի՞ է մենք մտնենք ՆԱՏՕ, բայց Հայաստանի սահմանները ռուսական զորքը պաշտպանի։ Ձեզ համար էլ լավ կլինի, կասեք ՆԱՏՕ-ի սահմանները մենք ենք պաշտպանում։ Ինձ էլ ինչ կտաք՝ կտաք։ Էն հիմնադրամի հաշվեհամարը ուղարկեմ․․․
– Նիկոլ Վովաևիչ, տեսնում եմ՝ անընդհատ փողից եք խոսում: Բա էն Ալիևի առաջարկած 5 միլիարդն ինչո՞ւ չվերցրեցիք։
– Ի՞նչ գիտեք։
– Գիտեմ, որովհետև ես եմ վերցրել։ Հի-հի․․․ Բա հայկական ժողովրդական ասացվածք կա, չէ՞, որ «չուտողի մալը ուտողին հալալ ա»։ Ի դեպ, քանի որ սահուն անցում կատարեցինք տնտեսական համագործակցությանն առնչվող խնդիրներին․․․
– Իջևանի ընտիր խոզի միս կա, տարեկան մի 4-5 տոննա կարամ մատակարարեմ։
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։