Սոցցանցեր

Հայաստանում չկա գեթ մեկ ոլորտ, որը չի ապականվել չագուճով մարդու կողմից․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքում գրել է․

Հայաստանում չկա գեթ մեկ ոլորտ, որը չի ապականվել չագուճով մարդու կողմից: Չեմ պնդում, որ նախկինում ամեն ինչ լավ էր, սակայն պնդում եմ, որ այսօրինակ քաոս չէր:

Օրերից մի օր, տաքսի ծառայություն իրականացնող, առանց բացառության բոլոր սուբյեկտները որոշեցին, որ <ծանրաբեռնված են> և մեկ մարդու նման թանկացրին ծառայության արժեքը: Կրկնում եմ ՝ բոլորը միանգամից, գրեթե մեկ օրում: Ընդ որում, սրանք տարօրինակ նորամուծություն մտցրեցին տաքսի ծառայության ոլորտ՝ սկսեցին նախապես <չաեվոյ> պահանջել: Իբր քաղաքը ծանրաբեռնված է, սակայն եթե <չաեվոյ> տաք, ապա կգամ: Ողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, որ <չաեվոյ> տալիս են, երբ գոհ են մնում մատուցված ծառայությունից: Հայաստանյան տաքսիները <չաեվոյը> սկսել են պահանջել և ստանալ նախապես, առանց ծառայությունը մատուցելու, ինչը նույն քաղաքակիրթ աշխարհում անվանում են կաշառք: Այսինք, տվեք կաշառք, որ ծառայությունը մատուցվի:

Ոլորտի, առանց բացառության, բոլոր տաքսի ծառայությունները սկսել են այդպես աշխատել: Սրանց ընդօրինակում են <քուչի> տաքսիները: Վերջիններս էլ ավելի խայտառակ ձևաչափով են աշխատում ՝ հաճախորդից որևէ կերպ չհիմնավորված գումար են պահանջում և, որպես <հիմնավորում> մատնացույց են անում իբր <օրինական> աշխատող Utaxi-ին, Yandex Go Armenia -ին և նմանօրինակներին:

Հիմա, ի՞նչ ունենք: Ունենք չագուճով մարդ, որն ամեն ոլորտ քանդում է և ոչնչով բացի նախկիններից չի հետաքրքրվում: Ունենք տաքսի ծառայության խայտառակ աստիճանի անվերահսկելի և բարձիթողի ոլորտ: Ունենք <Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին> ՀՀ օրենք, ինչպես նաև Տնտեսական Մրցակցության Հանձնաժողով: Բացի դա, ունենք բազմաթիվ նախարարություններ, ոստիկանություն, դատախազություն, քննչական ծառայություն: Դրանք բոլորը ենթարկվում են չագուճով մարդուն, որն ինչպես ասացի քանդում է ամեն ինչ և բացի նախկիններից ոչնչով չի հետաքրքրվում: Շրջանակը փակվեց: Այսքանից հետո պարզ է դառնում, թե ինչու հանկարծ տաքսի ծառայություն իրականացնող բոլոր սուբյեկտները որոշեցին, որ <ծանրաբեռնված են> և մեկ մարդու նման թանկացրին ծառայության արժեքը:

ՀԳ. Зато նախկինները չկան:

Ամենաընթերցվածները

Exit mobile version