ՍԱՏԻՐԻԿՈՆ
– Հարգելի պարոն Ծառուկյան, ուրախ եմ ձեզ տեսնել:
– Հարգելի պարոն վարչապետ, ուզում եմ հիշեցնել, որ մեկ տարի առաջ հայտարարեցի՝ անբարոյականի տղա լինեմ, թե մինչև վերջ չգնամ, և ահա այսօր ես կառավարությունում եմ:
– Հարգելի պարոն Ծառուկյան, շատ եմ ափսոսում, որ չանցաք խորհրդարան, և իմ հայտնի կարգախոսը ամբողջական չէ: Եթե չեք հիշում, հիշեցնեմ՝ «Ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ դոդացմանը»:
– Հարգելի պարոն վարչապետ, մանդատով չի որոշվում, թե ով ով է այս կյանքում: Աշխարհն է ճանաչում Ծառուկյանին, այնպես որ՝ մի սրտնեղեք կարգախոսի ոչ ամբողջական տեսքից:
– Հարգելի պարոն Ծառուկյան, մեր հայրենիքը դժվար օրեր է ապրում, և մենք ուս ուսի տված պետք է հաղթահարենք մարտահրավերները: Ասածս ինչ է՝ եթե էն շեյխերը դեռ հետաքրքրված են, ցանկացած տարածք նրանց տրամադրության տակ է: Կարող են անգամ գալ և այս շենքում կազինո կառուցել:
– Հարգելի պարոն վարչապետ, Ծառուկյանը ինչ արել է՝ արել է ժողովրդի համար, իրեն սաղ աշխարհն է ճանաչում, հարգում, սիրում, պատվում, իրեն բան պետք չէ: Է՞լ ինչ լավ տարածքներ կարող եք առաջարկել:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։