Քաղաքականություն

Ինչ արել եք, ձեր դեմ է դուրս գալիս 4rd.am

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է «Արիության մեդալով»: Մեկ այլ հրամանագրով, Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

«ՉԻ». Արգիշտի Քյարամյանի մասով շատ չերկարացնենք. երբ ինքը պատվավոր թոշակի գնա, պաշտոնների, կոչումների և մեդալների ամենահարուստ հավաքածուն է ունենալու: Մենակ կենսագրություն կարդալը մի կես ժամ է տևելու:

Հիմա՝ Գրիգորի Խաչատուրովի մասով: Արդեն աղմուկ են հանել, որ իշխանությունները ձերբազատվում են մեր հերոսներից, որ սա տարածքներ զիջելու համար է, հետապնդում են Գրիգորիին, որովհետև նա Յուրի Խաչատուրովի որդին է և այլն: Հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներն են այս մասին հայտարարում:

Սրա վատը, գիտե՞ք, որն է: Որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի արել մի բան, որը ժամանակին արած չլիներ Ռոբերտ Քոչարյանը: Կամ, այսպես ասենք. չկա մի այնպիսի հանցանք, օրինախախտում, վատ բան, որը քոչարյանականները վերագրում են այս իշխանություններին, ու դա արած չլինի Քոչարյանը:

Ասում են՝ մեր հերոս զինվորականի հետևից են ընկել: Բան չասեցինք. Գրիգորի Խաչատուրովը հմուտ, փորձառու զինվորական է, գուցե քաջ է, իրեն լավ է դրսևորել: Բա որ Քոչարյանն ընկել էր Սմբատ Այվազյանի հետևից, վերջինս զինվորական մեծ անցյալ չունե՞ր: Չդնենք, էլի, Քոչարյանի կողմից հետապնդված ու ազատազրկված հարյուրավոր ազատամարտիկների, զինվորականների շարքը ներկայացնենք: 

Ասում են՝ Յուրի Խաչատուրովի որդին է, դրա համար են հանում գործից: Բա որ Քոչարյանը Վանո Սիրադեղյանի տարեց եղբոր հետևից մի ամբողջ զինված ջոկատ էր ուղարկել նրա գյուղ, ու 75-ամյա մարդուն տնից հանեցին, տարան բանտ գցեցին, էս դուք չե՞ք արել: Ու այսպես հարյուրավոր օրինակներ կարող ենք նորից բերել, թե ոնց էին մեկի եղբորը նստեցնում, մյուսի կնոջը գործից հանում, երրորդի հոր բիզնեսը խլում: Հարյուրներով:

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version