Դեռևս 1998 թվականի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի իր ելույթում ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է.
… Ռուսաստանն, այո, մինչեւ այսօր կենսական օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ մասնավորապես էներգետիկ համակարգի կենսագործունեության ապահովման, բանակի կազմավորման, զենքի ու զինամթերքի մատակարարման բնագավառներում։
…Բայց, դժբախտաբար, այս վիճակը հավերժ չի կարող շարունակվել։ Նախ, ստիպված եմ կրկնել, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ իր կազմում ունի մոտ քսան Ղարաբաղ:
… Ավելին, ես չեմ բացառում, այլեւ ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման եւ նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը։
Լեւոն Տեր-Պետրոսյան
08.01.1998թ.