Քաղաքականություն

Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը դեսպան կնշանակվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները որոշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված 143-րդ համար Վիկտոր Եբգիբարյանին դեսպան նշանակել։ Քանի որ անհնար է, որ այդ ցուցակում լինելով՝ նա անցնի խորհրդարան, որոշել են անգործ չթողնել: Մեր տեղեկություններով՝ ամենահավանական երկրները, որտեղ նա կարող է դեսպան նշանակվել, Գերմանիան եւ Ավստրալիան են:

Չնայած այս որոշումը վերջնական չէ, սակայն հստակ է մեկ բան՝ նրան անգործ չեն թողնի: Նկատենք, որ նա համարվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմից, սակայն վերջին ժամանակներս իրեն ավելի անկախ էր պահում եւ այդ պատճառով կարողացել է լավ հարաբերություններ ունենալ ՔՊ վերնախավի հետ. նրան նկատել եւ որոշել են գնահատել ծառայությունները: Նկատենք, որ թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ նրա թիմակիցների մեծ մասն այժմ անգործ են, շատերն անգամ ցուցակներում չեն եղել ու աշխատանք չունեն: Այսինքն՝ այս ամսվա վերջից, երբ գումարվի առաջին նիստը նոր ԱԺ-ի, «Իմ քայլի» շատ պագտամավորներ գործազուրկ կդառնան»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 10․07.21թ համարում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version