«Քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը խայտառակ պահվածք էր դրսևորում»,- ՍԴ-ում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
«ՉԻ». Իսկ ժամանակին դեղին մամուլը մեծ հարստություններ և ունեցվածք էր վերագրում արդարադատության նախկին նախարարին ու նրա եղբայրներին: Մինչդեռ պարզվում է, որ մինչև վերջերս նախկին նախարարի տանը անգամ հեռուստացույց չի եղել, նա չի տեսել, թե ինչ է ցուցադրել նույն Հանրային հեռուստաընկերությունը իրենց իշխանության տարիներին:
Համոզված ենք, որ եթե տեսներ, ապա հաստատ չէր հանդուրժի և հայցախեղդ կաներ Գրիգոր Ամալյանին ու մնացածին:
Հասկանալու համար, թե ինչ է նշանակում խայտառակ պահվածք, Դավիթ Հարությունյանը պետք է դիտի 2003 և 2008 թվականների քարոզարշավի տեսագրությունները:
Օրինակ՝ տեսնի, թե ինչպես է Հանրային հեռուստատեսությունը «հարցախույզ» անցկացնում. 5 րոպեանոց ռեպորտաժում 40 հոգի ասում են, որ քվեարկելու են Քոչարյանի օգտին և միայն մեկը, ամենավերջում ասում է՝ քվեարկելու է Կարեն Դեմիրճյանի օգտին, որն այդ պահին արդեն 4 տարի սպանված էր:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։