Առողջություն

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 164676 դեպք, մեկ օրում գրանցվել է 90 նոր դեպք

Հունվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164676 դեպք, որոնցից 153064-ն` առողջացած, 2998-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7885 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 624153 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Այսպիսով` երեկ կատարվել է 842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և մահվան 6 դեպք:

Ամենաընթերցվածները

Exit mobile version