Քաղաքականություն

Սիսիանի քաղաքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Տեղեկությունը ՀԺ-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Նշենք, որ Սարգսյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է, նա ցուցակում 28-րդն է: 

Աբրահամյանը նշեց, որ Սիսիանի համայնքապետը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Ամենաընթերցվածները

Exit mobile version