Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված բուժաշխատողները սեպտեմբերի 15-ից այլեւս չեն կարողանա աշխատել եւ աշխատավարձ ստանալ, ասել է երկրի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:
«Սեպտեմբերի 15-ից, եթե դուք բուժաշխատող եք եւ չեք պատվաստվել, ապա այլեւս չեք կարողանա աշխատել, եւ ձեզ չեն վճարելու», – LCI հեռուստաալիքի եթերում ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ տեսակի պատժամիջոցների մասին է խոսքը:
Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է Ֆրանսիայում բուժաշխատողների եւ հիվանդանոցներում բոլոր աշխատողների պարտադիր պատվաստումների ներդրման մասին: Նա նշել է, որ սեպտեմբերի 15-ից ստուգումներ կիրականացվեն եւ պատժամիջոցներ կկիրառվեն: