ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար՝ 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետին միանգամից 5 հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Բացի դրանից՝ ՔԿ-ն հուլիսի 12-ին տեղեկացրել էր Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի մասին, ինչի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ: