Քաղաքականություն

Մուգու-նինի-բուա 4rd.am

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխան, բայց հնարավորինս զսպված»:

«ՉԻ». Տիգրան Ավինյանը բուհում սովորելու ընթացքում երևի «բոտանիկ» է եղել: Այսինքն՝ սենց, սուսիկ-փուսիկ, որ մեկը մի բան էր ասում, հնարավորինս զուսպ պատասխանում էր, եթե իհարկե պատասխանում էր: 

Երևի այնտեղից է կառավարություն տարել զսպվածությունը: 

Այո, եթե ադրբեջանցին դիմացի պոստից 40 կրակոց է արձակում մեր վրա, մենք էլ պետք է 40 անգամ կրակենք, բայց «խալաստոյ» պատրոններով: Համ սիմետրիկ է, համ էլ՝ զսպված:

Կամ եթե ադրբեջանցի զինվորը դիմացի պոստից մեզ միջնամատ է ցույց տալիս, մենք էլ պետք է միջնամատ ցույց տանք, բայց առանց ձեռքը գրպանից հանելու: 

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version