ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու, իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը 50 հազար դրամից դարձնել 250 հազար դրամ: Նախագիծը ընդունվեց 74 կողմ ձայներով:
«Այս փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից։ 2015 թվականի սահմանադրությամբ ՀՀ-ն արդեն խորհրդարանական պետություն է և 2.5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու՝ հիմնականում սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ։ Այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը», – ասել է իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը։
«ՉԻ». Խեղճ, խեղճ պատգամավորներ: Առավոտից իրիկուն տանջվում են, չարչարվում, մեկումեջ հայրենիք փրկում: Ճիշտ է, հայրենիք փրկելն այնքան էլ լավ չի ստացվում, քանի որ բենզինի փողը չի հերիքում: Բա գիտեք՝ էս մեր անհաջողությունների պատճառը ո՞րն է:
Ուղղակի 50 հազարով դժվար է ազգային-ազատագրական գործունեություն իրականացնել, մեր սուրը փառքով պատյան դնելու համար ճիշտ 200 հազար չէր հերիքում: Դրա համար են այսպես շտապել. վռազի մեջ նախագիծը պատրաստել, անմիջապես արտահերթ նիստ հրավիրել, վայրկենական ընդունել այն, թե չէ երկիրը ձեռից գնում է:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։