Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կալանավորվեց։ Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ դատարանը բավարարեց ՀՔԾ-ի քննիչի միջնորդությունը և Առուշ Առուշանյանին երկու ամսով կալանավորման որոշում կայացրեց։