«ԿԸՀ-ն երբևէ որևէ իշխանության չի ծառայել»:
Պնդման հեղինակը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է:
«ՉԻ». Նիկոլ Փաշինյանը պետք է ընդդիմադիր լիներ, որ տեղը տեղին պատասխաներ Մուկուչյանին:
Կամ Գալուստ Սահակյանը պետք է դեռ ակտիվ քաղաքականության մեջ լիներ, որ ասեր՝ ծառայել, դեռ չի նշանակում հաճույք չստանալ:
2011 թվականից Մուկուչյանը զբաղեցնում է ԿԸՀ նախագահի պաշտոնը, 7 տարի անց տեղի ունեցավ հեղափոխություն, որի հիմնական պահանջներից մեկը կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության հեռացումն էր:
Եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կեղծված չէին, ապա Մուկուչյանը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրել, թե ինչպես ստացվեց, որ խորհրդարանում մեծամասնություն ձևավորած իշխանությունը հաջորդ տարի չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը: Այդպես չի լինում: Հատկապես, որ այդ մեկ տարվա ընթացքում հանրապետականը ինչ-որ մի հատուկ ձախողում չէր արձանագրել: Ճիշտ հասկանանք, ձախողումները միշտ են ուղեկցել ՀՀԿ-ին, բայց 2017 թվականից մինչև 2018 թվականի վերջը դրանք առանձնապես շատ չէին:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։