Իշխանությանը կարելի է, և պետք է քննադատել։ Քննադատել խստորեն ու առարկայական։ Բայց պետք է քննադատել ազնիվ ու ճիշտ։ Երեկ, երբ կարդացի (չեմ լսել, սղագրությունն եմ կարդացել) Հոխիկյանի պատումը՝ Նիկոլ-Լապշին հանդիպման մասին, միայն խնդացել եմ։ Ակնհայտ հորինվածք էր։ Այդ պահին չատով խոսում էի բարեկամներիցս մեկի հետ, ահա այդ թեմայով իրան ասածներս էնպես, ինչպես էդ զրույցում գրել եմ.
«Հոխիկյանին էի կարդում, լավ ա մուտիլովկեք անում»
«Ասենք ակնհայտ մուտիլովկեք կան մեջն էլի, որ բովանդակության հետ թեթև աշխատող մարդը միանգամից կտենա»
«Խոսքի ասինք գիժ են կամ իձյոտ, բայց Լափշինին դնեն պատմեն, թե ի՞նչ են անելու :D»
Ամեն հատվածում էր զգացվում սուտը։ Իսկ վերջում ցուցադրած ձայնագրությունը, Լապշինի, միայն հաստատում էր, որ պատմությունը այլ գույներով էր ներկայացված։ Միակ կասկածս էն էր, Լապշինը կարձագանքի՞, թե՞ չէ։ Արձագանքեց ու լրիվ սուտ հանեց Հոխիկյանին։ Սա դեռ հավանաբար կպնդի, որ ճիշտ է պատմել, որ Լապշինն է ստում, ոմանք կուտեն այդ կուտը։ Բայց բովանդակություն ու քաղաքականություն հասկացող մարդիկ Հոխիկյանի տեքստից անմիջապես տեսել են, որ դա հորինվածք էր։
Մի արեք այդպես։ Քննադատությունն ինքնանպատակ չի։ Քննադատությունն ազնիվ պետք է լինի։ Ավելին, նման հորինված քննադատությամբ միայն ուժեղացնում եք դիմացինին։ Ազնիվ եղեք։
հ.գ. էս իշխանությանն ազնիվ քննադատելու էնքան առարկայական բան կա, որ ակամայից մտածում ես, որ հորինվաքներով իշխանությանն են ծառայություն մատուցում ))