Պատմության մեջ կմնան որպես ազգակործան պատուհասի անդեմ, անսիրտ, անհոգի ստրուկներ
Եվա Ադամյանը ֆեյսբուքում գրել է․
ՔՊական ընկերներ ունեի, որոնց հետ միասին 2008-2012թթ. պայքարել էինք:
Պարկեշտ մարդկանց տպավորություն էին թողնում, հատկապես երիտասարները:
Հետո նիկոլիզմի հիվանդություն ստացան ու աչքիս առաջ այլանդակվեցին, իսկ պատերազմից հետո վերջնականապես կորցրեցին մարդկային ամեն ինչը:
Ապշելու աստիճանի այս դեգրադացիան սրանց վերածել է ռոբոտների. ոչ սիրտ ունեն, ոչ կարեքցանքի ու մեղքի զգացում, բայց ունեն պատերազմի բոլոր տիպի զոհերի ու երկրի ապագայի նկատմամբ դաժան անտարբերություն ու իրենց ներկայի և ապագայի հանդեպ անասնական վախ, որը առաջացրել է նաև ագրեսիվ լկտիություն:
Ամեն ինչ անցողիկ է այս կյանքում, սրանք էլ կանցնեն ու պատմության մեջ կմնան որպես ազգակործան պատուհասի անդեմ, անսիրտ, անհոգի ստրուկներ: