Արտաքին աշխարհ
Նախագահ Պուտինը և ես հակված ենք, որ գերիների հարցը կարգավորվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով. Լավրով 1lurer.am
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2020 թ. ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում հայկական լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է գերիների փոխանակման թեմային:
Լավրովը, մասնավորապես, ասել է. «Գերիների հարցով ամեն ինչ քննարկվել է: Այդ հարցը ներառված է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Հարցը քննարկվել է նախագահ Պուտինի, վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի հեռախոսազրույցներում, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ իմ հեռախոսազրույցներում: Այդ հարցը լայնորեն քննարկվել է նաև հունվարի 11-ի հանդիպման ընթացքում, երբ Մոսկվա էին այցելել Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը:
Եթե ընդհանրացնենք, այո, այդ հարցով ավելի շատ խնդիրներ կային հայկական կողմում: Պետք էր առաջին հերթին կազմել և ներկայացնել գերիների և անհետ կորածների հստակ ցուցակները: Ադրբեջանը ներկայացրել էր փոքր ցուցակ, որը հաստատվել էր, և այդ ցուցակներում ընդգրկվածները բոլորն արդեն վերադարձվել են: Գերիների, անհետ կորածների վերադարձի հետ կապված հարցեր Ադրբեջանի կողմից այլևս չեն ծագել:
Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից և ոչ ամբողջական: Որպես արդյունք՝ իրականացվել է բոլոր այն անձանց փոխանակումը, որոնք եղել են նոյեմբերի 9-ով ավարտված իրադարձությունների մասնակից: Սակայն հիմա ծագել է հարց, որը բխում է դեկտեմբերի սկզբին Հադրութում ստեղծված իրավիճակով, երբ այնտեղ էր ուղարկվել հայկական մեծ խումբ, որքան հասկանում եմ՝ զինակոչիկների խումբ: Նրանք գերի են ընկել դեկտեմբերի սկզբին՝ մի քանի օր անց: 62 մարդ: Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ քանի որ այդ զինվորականներն այնտեղ էին ուղարկվել հրադադարի և բոլոր զինված գործողությունների մասին հայտարարությունից հետո, նրանց պետք է դիտակել այլ ընթացակարգով, այլ ոչ թե նոյեմբերի 9-ի (հայտարարության՝ խմբ.) համատեքստում:
Ամբողջությամբ կարդացեք 1lurer.am կայքում։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: