Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում այսօր տեղի կունենա ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց առաջին դատական նիստը։ Գործը կքննվի դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Ընդդիմադիր գործիչն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ Քննչական կոմիտեում հրաժարվել է ցուցմունք տալ։ Ըստ նրա՝ իր հայտարարությունները Հայաստանի Սահմանադրությունը չեն խախտել։ Վազգեն Մանուկյանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Մանուկյանը ներկա կգտնվի նիստին։