Սոցցանցեր

Լինելու՞ է պատերազմ, թե՞ ոչ

Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է․

– Լինելու՞ է պատերազմ, թե՞ ոչ։

– Մեզ ճի՞շտ ինֆորմացիա են տալիս, թե՞ ոչ։

– Կարո՞ղ է բախման են գնում, որ զիջումները տենց արդարացնեն։

– Նիկոլը իրավիճակին տիրապետու՞մ է։

Այս ու բազմաթիվ ուրիշ հարցեր այս օրերին տալիս են բոլոր կողմերից։ Տալիս են Նիկոլին ընտրողներն ու չընտրողները։ Այո, տալիս են նաև Նիկոլին ընտրողները։ Ու այս անվստահությունը չի վերանալու։ Իսկ եթե հանկարծ պատերազմ լինի, չեն հավատալու պաշտոնական լրատվությանը։

Է՜հ, որ ասում էինք պարտվածը պիտի հեռանա, ասում էին՝ թող ժողովուրդն ընտրի։ Ժողովրդին տրվեց «որ չընտրեք, նախորդները հետ կգան» ընտրությունը ու ժողովուրդը ընտրեց։ Պատասխանատու ղեկավարը, երկիրն ու պետությունը սիրող ղեկավարը սենց ընտրություն չէր տա ժողովրդին։ Կգնար։ Կգնար, որ այ էս անորոշությունը, անվստահությունը ու լարվածությունը չլիներ։ Որ երկիրը, պետությունը կարողանար դուրս գալ էդ փոսից, աղետից։

Մենք հիմա չունենք պետությունը սիրող ղեկավար։ Ունենք ժողովրդի ընտրած ղեկավար, ով իրեն է սիրում։ Իսկ պետությունն ու երկիրը, ժողովուրդն իր համար ոչինչ են։

Եվ սա ճշմարտություն է։

Ամենաընթերցվածները

Exit mobile version