Ազգակործան պատուհասը 21-րդ դարում վարի տվեց էն ինչ 20-րդ դարի վերջում ստեղծել էր հայ ժողովուրդը
Տաթևիկ Պողպատյանը ֆեյսբուքում գրել է․
Տեսնես էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանալի լինի, ՈՐ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԸ, պատերազմի կատարյալ ու անքննելի կապիտուլիացիայից հետո թեկուզ 1500 տոկոս լեգիտիմությամբ պետություն ներկայացնել, բանակցել, պայանավորվել ի վերջո պետության սուբյեկտայնություն պահպանել: ՉԻ ԿԱՐՈՂ: ՉԻ ԵՂԵԼ ՆՄԱՆ ԲԱՆ ԷՍ ԱՆԴԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ:
Ուստի, Հայաստանի Հանրապետությունը այլևս դիտարկվում է որպես ՏԱՐԱԾՔ, որ որպես պետություն: Իսկ տարածքի հետ վարվում են այնպես ինչպես ուզում են, ինչպես հարմար է, ինչպես կարողանում են, ով կարողանում է:
Ազգակործան, պետականակործան պատուհասը 21-րդ դարում վարի տվեց էն ինչ 20-րդ դարի վերջում ստեղծել էր հայ ժողովուրդը: Ու սա փաստ է: