Ներքին համերաշխությունն իսկապես մեզ օդուջրի պես անհրաժեշտ է, իսկ որտե՞ղ փնտրել այդ համերաշխությունը, ո՞վ է այդ համերաշխության երաշխավորը: Իշխանությունն այստեղ անելիք ունի՞, թե՞ ոչ:
Յուրաքանչյուր ընտանիքի ներքին համերաշխության երաշխավորը հայրն է: Պետության համար այդ հայրը իշխանությունն է: Ի՞նչ է անում այսօրվա ՛՛հայր՛՛-իշխանությունը այդ համերաշխությանը հասնելու համար:
Ընտրողների մասին: Երեկ իջեւանցի մի կնոջ հետ էի խոսում, ասում է՝ խորհրդարանի կազմը ահավոր է, հիմա իրար են ուտելու: Ասում եմ՝ իսկ դուք ու՞մ եք ընտրել, մեղավոր ասում է՝ Նիկոլին: Ասում եմ՝ երեք տարվա մեջ կասե՞ք ինչ է արել, ասում է՝ չգիտեմ, չեմ հիշում: Ասում եմ՝ լավ բաները չեք հիշում, իսկ պատերազմը հիշո՞ւմ եք: Ասում է՝ հա… Չուզեցի շարունակել,, էսքանն էլ հերիք էր:
Իջեւանից տաքսու վարորդն ասաց, որ իր բարեկամության մեջ երեք կորուստ են ունեցել, մազերը ճերմակել են էդ վշտից: Անկլավների մասին ասում է՝ Նիկոլը չի տա, ո՞նց պիտի տա, դրանք մերն են, բա ո՞նց է ժողովուրդը տեղաշարժվելու, էդ գյուղերը մեր գյուղերի մեջ են, դե թող նրանք էլ Նախիջեւանն ու Արծվաշենը տան: Ասում եմ՝ դե թող տան, տեղյա՞կ եք, տալո՞ւ են, Նախիջեւանը մի կողմ թողեք, Արծվաշենի մասին բան ասվո՞ւմ է: Ասում է՝ չէ: Ասում եմ՝ ո՞ւմ եք ընտրել, Նիկոլի՞ն: Ասում է՝ հա… Խոսակցության շարունակությունը կարեւոր չէ:
Եւ չերկարացնելու համար. իշխանությունը համերաշխության արժեքը հասկանու՞մ է: Իրենց հարցնել պետք չի, անցած երեք եւ ավելի տարին բոլորիս աչքի առաջ է: