Դեռ լույսը չբացված՝ զեկուցում են, որ կիրթ հարևանը հենց նոր շնորհքով ներխուժել է Արարատի մարզ։
Անմիջապես տեղից վեր է ցատկում, գոռում «Աննա, հլը էն տեղ գնալու կամուֆլյաժս բեր» ու մի քանի րոպե անց դուրս վազում՝ ընթացքում դուռումը ծամելով․․․ Իսկ ներքևում արդեն սպասում է Ալեն Սիմոնյանի գոլդ համարներով կարմիր տանկը, որի կողքին զգաստ կանգնած են Վաղարշակ Հարությունյանն ու Արմեն Գրիգորյանը։
Շարժվում են դեպի Երասխ։ Ճամփին մտնում են կոկորդիլոսաբուծարան՝ մի կտոր հաց ուտելու և Գարիկին վերցնելու։ Մի չորս ժամից տեղ են հասնում, ու ի՞նչ տեսնեն։ Ժողովուրդը խրամատներ է փորում, իսկ թուրքերը Նախիջևանի կողմից անընդհատ կրակում են։ Իրենք տանկից իջնում են ու մոտենում, բայց բանի տեղ դնող չկա։
«Չհասկացա՛, էս ինչի՞ աղ ու հացով չեք դիմավորում»,- բարկանում է ինքը։ «Դե չենք իմացել, որ գալու եք»,- արդարանում է համայնքապետերից մեկը․․․ «Ի՛նձ չէ, բարեկիրթ հարևանների՛ն»,- ավելի է բարկանում ինքը, ու այդ պահին զեկուցում են, որ թշնամին անօդաչու թռչող սարքեր է օդ բարձրացրել։ «Էդ դեռ պիտի պարզել՝ թռչո՞ղ են, թե չէ, ստամոքս ունե՞ն, թե քարաճիկ»,- ծիծաղում է Գարիկը, բայց այդ պահին մոտակայքում մի քանի արկ է պայթում։ Իրենք միանգամից երեսնիվայր փռվում են գետնին․․․ «Մի՛ վախեցեք, շուտով մերոնք կգա՛ն»,- գոռում է Վաղարշակ Հարությունյանը։ «Այո՛, շուտով մերոնք կգա՛ն»,- գոռում է Արմեն Գրիգորյանը։ «Էս չհասկացա, համ ռուսական զորքն ա գալու, համ ՆԱՏՕ-ի՞»,- մտքում զարմանում է ինքը ու իր հերթին գոռում. «մի՛ վհատվեք, շուտով մերոնք կգա՛ն»։ «Աչքիս ձերոնք արդեն եկել են»,- նայելով ադրբեջանական դրոշին՝ քթի տակ շշնջում է հրամանատարներից մեկը, բայց ինքը լսում է։ Թիկնապահներն անմիջապես մի քանի քառակուսի մետր ասֆալտ են փռում ու սրան պառկեցնում վրան․․․
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։