«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Ատլետիկի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ (2-3) հանդիպման խաղավերջում «Ատլետիկի» հարձակվող Ասիեր Վիլյալիբրեի դեմքին հարվածելու համար հեռացվել էր դաշտից։ Արգենտինացին կարմիր քարտ էր ստացել։
Ըստ AS պարբերականի՝ Մեսսին կարող է 4-12 խաղով, եթե նրա հարվածը մրցաշարերի անցկացման հանձնաժողովը որակի որպես ագրեսիա։
Այդ պարագայում Մեսսին կարող է որակազրկվել նվազագույնը 4, առավելագույնը՝ 12 խաղով (համաձայն կանոնների 98-րդ կետի)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն արգենտինացու գործողությունը պրոտոկոլի մեջ չի որակել որպես ագրեսիվություն։ Մեսսիի հարվածը որակվել է որպես ավելորդ ուժի կիրառում։
Մեսսին առաջին անգամ կարմիր քարտ ստացավ կատալոնական թիմում 753 խաղ անցկացնելուց հետո։