Քաղաքականություն

Լրատվամիջոցի փեսա Ալենը 4rd.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորմալ մարդիկ հերթով հեռանում են իշխանությունից, նորագիրների մեջ գնալով շատանում են ժամանակին տարբեր սկանդալների մեջ հայտնված, ծույլ, անպիտան, վարկաբեկված անձինք»։

«ՉԻ». Իսկապես, հնարավոր չէ չհամաձայնել: Օրինակ՝ Արարատ Միրզոյանը հեռանում է, իսկ նրան գալիս է փոխարինելու Ալեն Սիմոնյանը:

Լրատվամիջոցի փեսա Ալենը վերը նշված որակումներից միայն ծույլ լինելը կարող է վիճարկել ու նեղանալ զոքանչից: Մնացածի մասով զոքանչը այնքան փաստեր կհիշի, որ փեսան կարող է խորը ընկճախտի մեջ հայտնվել:

Ինչ-ինչ, բայց ծույլ չէ. հեղափոխությունից հետո առաջինը վազեց քաղաքապետարան: Ճիշտ է՝ չստացվեց, բայց ծուլության մեջ մեղադրել չի կարելի: Համ էլ՝ առաջինն է իր հզոր կրծքավանդակը դեմ տալիս, երբ ինչ-որ մեկը համարձակվում է թթու խոսք ասել Նիկոլի հասցեին:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version