Մեծածավալ բարեփոխումներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ում (Լուսանկարներ)
• նոր վերակենդանացման բաժանմունք` 40 մահճակալով • հիմնանորոգված և կահավորված 9 վիրահատարան • ախտորոշիչ բաժանմունք` համալրված թվային հեռակառավարվող ռենտգենոգրաֆիկ և ֆլյուորոսկոպիկ համակարգով, ստացիոնար թվային ռենտգեն համակարգով • 25 նոր հեմոդիալիզի սարքավորում • նյարդավիրաբուժական վիրահատարան` համալրված նյարդավիրաբուժական 3D նավիգատորով, վիրաբուժական մանրադիտակով, էնդոսկոպիկ սարքավորմամբ, ժամանակակից վիրահատարանի պահանջներին համապատասխանող վիրահատական սեղանով, լուսային համակարգով • ուղղաթիռի թռիչքուղի` մարզերում գտնվող բժշկական կենտրոններից պացիենտների շտապ տեղափոխությունը իրականացնելու նպատակով
Այսօր ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ում տեղի է ունեցել վերակառուցված, նոր սարքավորումներով համալրված ախտորոշիչ բաժանմունքի բացումը, որին ներկա է գտնվել Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Բացման առիթով լրատվամիջոցների համար կազմակերպվել է նաև պրես-տուր, որից առաջ լրագրողները հնարավորություն են ունեցել նախարարի պաշտոնակատարին ուղղել իրենց հարցերը: