ՏԱՂԱՐԱՆ
Հաշվի առնելով, որ իշխանությունները պատրաստվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել, ներկայացնում ենք անհայտ ճանապարհներով խմբագրության տրամադրության տակ հայտնված մի ուշագրավ փաստաթուղթ։
– Աղջի, անաստված, նըստիր բունկերում,
Ի՞նչ ես աջուձախ սաղին սատարում,
Մարշալ ես դարձել՝ չես հանգըստանում
Խալխին գըրկելով, Արցախ փըրկելով,
«Էրատոն» անտեր՝ ընկել ես հանդեր․․․
– Թո՛ղ, կանչո՛ւմ են ինձ, ֆեյսը կիմանա․․․
– Չէ, ախճի, քի՛չ էլ, մի քի՛չ էլ մընա։
– Չէ՛, թող ես գընամ․․․ Ախ, ինչ խենթն եմ ես․․․
Դու ինձ չես սիրում քաշած օղու պես։
Հենց ես եմ մենակ Հադրութը հանձնում,
Դու Իջևանում քյալլա ես խանձում,
Հենց ե՛ս եմ մենակ տանջվում ու լալիս,
Դու հարմար գընով Շուշին ես տալիս,
Վաղուց-վաղուց ես դու ինձ մոռացել
Ու բանկում թաքուն հաշիվներ բացել․․․
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։